ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը ստեղծել է կայք՝ «Հանրապետականներն ընդդեմ Թրամփի» եւ խոստանում է համապատասխան գրառմամբ կրծքանշաններ նվիրել յուրաքանչյուր հանրապետական ամերիկացու, որը չի քվեարկի միլիարդատեր Դոնալդ Թրամփի օգտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խոստացիր քվեարկել Թրամփի դեմ, եթե ուզում ես անվճար կրծքանշան ստանալ»,- այսպես է ողջունում  կայքը օգտատերերին:

www.republicansagainsttrump.org կայքն ընդամենը մեկ էջ ունի: Դրա աջ կողմում սեւ ֆոնի վրա Թրամփի պատկերն է, իսկ ձախից բլանկն է, որը պետք է լրացնել, եթե ցանկանում եք կրծքանշանստանալ:

«Դոնալդ Թրամփը չի համապատասխանում նախագահի պաշտոնին: Նա չի ներկայացնում իմ շահերը՝ որպես հանրապետականի եւ, ինչն ավելի կարեւոր է, իմ շահերը՝ որպես ամերիկացու: Նա չի արտահայտում իմ  կարծիքը, եւ ես չեմ քվեարկի նրա օգտին»,- ասված է բլանկի տեքստում: