Հայ-վրացական հարաբերությունների մակարդակը չի կարող ավելի լավ լինել, քան այսօր է: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն՝ Հայաստանի իր պաշտոնակցի՝ Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:

Նրա խոսքով, երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմում է 144 մլն դոլար: «Դա ամոթալի գումար է, եւ պետք է աշխատել ցուցանիշների բարձրացման համար»,- նկատել է Վաշաձեն՝ հավաստիացնելով, որ կողմերը ակտիվ ջանքեր են գործադրում երկկողմ համագործակցության ակտիվացման ուղղությամբ:

Իր հերթին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ առեւտրաշրջանառությունն աճել է 50 տոկոսով, ավելի քան 300 հազար զբոսաշրջիկներ այցելել են երկու երկրներ: Նախարարի խոսքով, չկան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել բանակցությունների եւ երկխոսության միջոցով;

«Ընտանիքներում եւ հարեւանների միջեւ միշտ էլ որոշակի խնդիրներ ծագում են, սակայն դրանք լուծվում են երկխոսության միջոցով»,- ասել է Հայաստանի ԱԳ նախարարը: