Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հետեւողականորեն կողմ է արտահայտվում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին Կառավարության հունիսի 9-ի նիստից հետո լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի Հայաստան կատարած այցը
Քոչարյանի խոսքով Զեմանը մինչ այդ էլ հայտարարել էր այն մասին, որ կողմ է Ցեղասպանության ճանաչմանը ու նույնն է կոչ անում նաեւ Չեխիայի կառավարությանը: «Բայց հիմա նա արդեն հայտարարել է, որ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Ժամանակը ցույց կտա»,- հավելել է Շավարշ Քոչարյանը:





























