Ֆրանսիացի օդերեւութաբանները Կոտ'դ Արմոր, Ֆինիստեր եւ Մորիբիան դեպարտամենտներում վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել հորդառատ անձրեւների պատճառով, հայտնում է Meteo France-ը:
Դեպարտամենտների տարածքում վտանգի «նարնջագույն» մակարդակ կսահմանվի տեղի ժամանակով ժամը 09:00-22:00-ն: Ակնկալվում է, որ անձրեւները կարող են հեղեղների հանգեցնել եւ լուրջ վնաս հասցնել որոշ շրջաններում:

Երկարատեւ անձրեւների պատճառով Ֆրանսիայի որոշ շրջաններում մեծամասշտաբ հեղեղումներ են տեղի ունեցել: Փարիզում Սենա գետի ջրի մակարդակը վերջին 34 տարվա մեջ ռեկորդային աստիճանի է բարձրացել՝ ավելի քան 6 մ:

Հեղեղներից զոհվել է 6 մարդ, գերազանցապես՝ տարեցներ: Ավելի քան 20-ը տարբեր վնասվածքներ են ստացել: