Պերուում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել նախկին վարչապետ 77-ամյա Պեդրո Պաբլո Կուչինսկին, հայտնում է Reuters-ը:
Այս պահին հաշվված է ձայների գրեթե 100 տոկոսը: Կուչինսկին ստացել է 50.12 տոկոս ձայն, իսկ նրա մրցակից Կեյկո Ֆուխիմորին՝ 49.88 տոկոս:
Հեռացող նախագահ Օլյանտա Ումալան եւ Կոլումբիայի, Չիլիի ու Արգենտինայի նախագահները շնորհավորել են Կուչինսկուն հաղթանակի կապակցությամբ:
Նախագահի թեկնածուներ Կուչինսկին եւ Ֆուխիմորին խոստացել էին շարունակել ազատ շուկայական հարաբերությունների քաղաքականությունը: Նշվում է, որ Կուչինսկին ավելի ազատական է սոցիալական հարցերում: Նա խոստացել է ներդրումների հոսք ապահովել երկրի ենթակառուցվածքների զարգացման համար:





























