Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, թե պատգամավորներին անձեռնմխելությունից զրկող օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո արդեն 117 պատգամավորի դոսյե ուղարկվել է դատախազություն։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը նշել է, թե պատգամավորներին անձեռնմխելությունից զրկող օրինագիծը ուժի մեջ մտնելուց հետո խորհրդարանի 152 պատգամավորի նկատմամբ հետաքննություն իրականացնելու ճանապարհ է բացվել։

Նա շեշտել է, թե իրենք արդեն 117 պատգամավորի դոսյե ուղարկել են դատախազություն։

Նշենք, որ պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու օրինագիծն ուղղված է քուրդ պատգամավորների դեմ, ովքեր Էրդողանի համար գլխացավանք են դարձել։