Դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնն աշխատում է  «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակության վրա, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով The Hollywood Reporter-ին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ֆիլմի սցենարը, որում, ինչպես նշվում է, շեշտը կդրվի Հիսուսի հարության վրա, գրում է Ռենդալլ Ուոլլեսը: 

Իր` Ուոլլեսի խոսքով, տվյալ նախագիծն իրականացման առումով շատ բարդ է, այդ պատճառով դժվար է այն գաղտնի պահելը: 

«Ես միշտ ցանկացել եմ պատմել այդ պատմությունը:  «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմն ընդամենը սկիզբն է, այդ թեմայով դեռ շատ պատմություններ կան», — ասել է Ուոլլեսը:

Միաժամանակ Գիբսոնի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել դերասանի` տվյալ նախագծին մասնակցության հնարավորությունը: 

 «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը, որը թողարկվել է 2004-ին, համաշխարհային վարձույթում ավելի քան 600 մլն դոլար է հավաքել: Միաժամանակ դրա արտադրության վրա ընդամենը 30 մլն դոլար է ծախսվել: