Ամերիկացի դերասան Մայքլ Ջեյսին, որը հայտնի է «Agents of S.H.I.E.L.D.» սերիալում ոստիկանի դերով, 40 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտել՝ 2014 թվականին կնոջը սպանելու համար:
Մայիսի 31-ին դերասանին մեղավոր ճանաչեցին Էյփրիլ Ջեյսին սպանելու մեջ: Մայքլ Ջեյսը կնոջը պատկանող ատրճանակից կրակել է կնոջ մեջքին եւ ոտքերին: Հանցագործության ականատես են դարձել նրանց որդիները, որոնք այդ ժամանակ 8 եւ 5 տարեկան են եղել:
Ըստ Lenta-ի, Էյփրիլը պատրաստվել է բաժանվել դերասանից: Իմանալով այդ մասին՝ Ջեյսը որոշել է ինքնասպան լինել, բայց չի կարողացել դա անել եւ կրակել է կնոջը:




























