Սպիտակաուս կապուցինները գողացել են գաջետն ու ընկերների հետ սելֆի արել, հայտնում է The Mirror–ը: Դեպքը տեղի է ունեցել Մանուել Անտոնիո ազգային պարկում:

18-ամյա ամերիկացի Քոուլ Վեբերը հույս ուներ կապիկներին աննկատ տեսագրել, ինչի համար նա իր GoPro–ն թողել էր ծառի վրա:

Քալիֆորնիայի բնակչի խոսքով, ինքը չէր ակնկալում, որ կապուցիններից մեկը ոչ թե պարզապես կմոտենա գաջետին, այլեւ կվերցնի այն: Վեբերը պատմել է, որ կապիկները նախ փորձել են համտեսել գաջետը, հետո տեսնելով, որ չեն կարողանում կծել այն՝ մի կողմ են գցել: Հետո մյուս կապուցինն է վերցրել GoPro–ն, ուսումնասիրել ու նույնպես կորցրել հետաքրքրությունը դրա նկատմամբ:

Ամերիկացու հեռախոսը միացված էր սարքին, դրա համար էլ այդ ամենը ցուցադրվել է ուղիղ եթերում, հայտնում է Gazeta–ն: