Դալլասի օդանավակայանում հրաձգության պատճառն ընտանեկան վեճն է եղել: Այս մասին տեղեկացրել է տեղի ոստիկանության ղեկավարի օգնական Ռենդել Բլանքենբեյքերը:

Նա պատմել է, որ օդանավակայանի մոտ տղամարդը քարերով հարձակվել է կնոջ վրա, իսկ երբ ոստիկանները միջամտել են, նա հարձակվել է նաեւ նրանց վրա: Իրավապահները մի քանի կրակոց են արձակել հարձակվողի ուղղությամբ, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ականատեսներից մեկը տեղական հեռուստաալիքին պատմել է, որ տղամարդը բղավել է ոստիկանին. «Կրակե՛ք ինձ, ես ատում եմ ձեզ»:

Օդանավակայանում սահմանված արտակարգ դրությունը հանվել է: