Մեծ Հնդկական անապատում գտնվող Ջայսալմեր քաղաքի հարեւանությամբ Ջայ Նարիան Վիասի համալսարանի երկրաբանները Eubrontes Gleneronsensis տերոպոդի հետքեր են հայտնաբերել:

Այս դինոզավրերի մնացորդները տարածված են ամբողջ աշխարհում՝ Ֆրանսիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Իտալիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում: Հնդկաստանում նախկինում դինոզավրերի ձու, ոսկորներ եւ ատամներ են հայտնաբերել, սակայն տերոպոդների հետքեր՝ առաջին անգամ:

«Տերոպոդի հետքերը շուրջ 30 սմ երկարություն ունեն: Դրանք թողել են հաստ մատներով ուժեղ ոտքերը: Հետքերի չափսից դատելով՝ կարելի է ասել, որ կենդանին շուրջ 3 մետր հասակ եւ 5-7 մետր երկարություն է ունեցել»,- պատմել է երկրաբան Վիրենդրա Սինգհ Պարիհարը:

Ըստ Planet-today-ի, այս գիշատիչները բնակվել են օվկիանոսի ափին, 150 մլն տարի առաջ: