«Ջունգլիների գիրքը» ֆիլմը համաշխարհային վարձույթում ավելի քան 900 մլն դոլար է հավաքել, հայտնել է Variety–ն:

Նշում են, որ սա Disney–ի երրորդ նախագիծն է, որը նման գումար է հավաքել: Առաջին երկուսը «Կապիտան Ամերիկա. քաղաքացիական պատերազմ» ու «Կենդանապոլիս» ֆիլմերն էին:

Նշում են նաեւ, որ «Ջունգլիների գիրքը» ֆիլմը 349.9 մլն դոլար է հավաքել ԱՄՆ-ում ու 549.9 մլն այլ երկրներում:

ԱՄՆ-ում ֆիլմի՝ վարձույթում հայտնվելուց չորս օր անց Disney–ը հայտարարեց, որ կնկարահանի սիքվել: