Կաբոջայում հնագետները միջնադարյան քաղաքներ են հայտնաբերել, որոնք առկա չէին փաստաթղթերում եւ պատմական տեղեկանքներում: Գտածոները հայտնաբերվել են Անգկոր-Վատայից` երկրի հյուսիս-արեւմուտքում հինդուիստական հսկայական տաճարական համալիրից ոչ հեռու: Դրա համար գիտնականները ժամանակակից լազերային  LIDAR տեխնոլոգիա են օգտագործել, ուղղաթիռից սկանավորել են տեղանքը եւ հնագիտական վերլուծության համար պրոյեկտավորել են եռաչափ տոպոգրաֆիական մոդելը նրա, ինչը կարող է հայտնաբերվել անտառային զանգվածի տակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

Խոսքն այն շինությունների ավերակների մասին է, որոնք աչքից ծածկվել են հողի տակ. 12-րդ դարի խոշորագույն կայսրություններից մեկի քաղաքների ուրվագծերը: 

«Հնագետների թիմը ամբողջական նոր քաղաքներ է հայտնաբերել ջրամատակարարման զարգացած համակարգով, որը կառուցվել է հարյուրավոր տարիներ առաջ, քան այդ տեխնոլոգիան հայտնի կդառնար այս տարածաշրջանում: Մենք չգիտենք, թե ովքեր են այդ մարդիկ եւ ինչն է դարձել նրանց քայքայման պատճառը, բայց նրանք ակնհայտորեն ընդհանրանում են քմերական կայսրությունից մնացած համալիրի հետ», — ասված է հնագետների տեսառեպորտաժում, որը հրապարակվել է  Guardian թերթի կողմից:

Ավստրալացի հնագետ Դամիան Էվանսն իրենց գտածոյի մասին տվյալները երկուշաբթի կհրապարակի «Հնագիտական գիտություն» ամսագրում եւ Լոնդոնի Թագավորական աշխարհագրական ընկերակցությունում զեկույց կներկայացնի: 

Կամբոջական Անգկոր շրջանում, որը Քմերական կայսրության կենտրոնն էր, պահպանվել են բազմաթիվ տաճարների մնացորդները, այդ թվում` Անգկոր-Վատի, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: