Բոլորովին վերջերս վերագնահատվել են ինքնասպանությունը կանխելու բոլոր նախկին մեթոդները: Պարզվել է, որ որոշ մեթոդներ իսկապես արդյունավետ են, իսկ որոշները մինչ օրս որեւ արդյունք չեն ունեցել: Այս մասին գրում է Planet-today-ը:

Ամբողջ աշխարհում ամեն տարի ավելի քան 800 հազար մարդ է ինքնասպան լինեւմ, ընդ որում, յուրաքանչյուր մահվան շուրջ 30 մարդ է ականատես լինում: Ինքնասպանություններն ավելի շատ կյանք են խլում, քան պատերազմներն ու  սպանությունները միասին:

Դրանք կանխելու արդյունավետ ռազմավարություն է անհրաժեշտ: Այդ գործում առանցքային տարրերից մեկը մեթոդների հասանելիության կրճատումն է, օրինակ՝ հաբերի թվի կրճատումը կամ կամուրջներին լրացուցիչ արգելապատնեշները:

Ինքնասպանությունների թվի կրճատման գործում նշանակալի դեր ունեն նաեւ հակադեպրեսանտները, բայց դրանք հարկավոր է ընդունել բժշկի ուշադիր հսկողությամբ: Բացի այդ, դպրոցներում եւ կազմակերպություններում պետք է հատուկ պատրաստված մարդիկ լինեն, ովքեր կարող են նկատել մարդու փոփոխվող վարքագիծը: Եվ, իհարկե, պետք չէ բախտի քմահաճույքին թողնել մարդկանց, ովքեր արդեն ինքնասպան լինելու փորձ են արել: