«Գահերի խաղը» սերիալում Թոմմեն Բարատեոնի դերը կատարող Դին Չառլզ Չեփմենը եւս մեկ դեր է կատարել, հայտնում է Mashable–ը:
Երրորդ եթերաշրջանի երկու դրվագներում Չեփմենը կատարել է Մարտին Լանիսթերի դերը:
Իսկ երբ նրա մարմնավորած հերոսը սպանվել է, Չեփմենին ընտրել են մեկ այլ դերի համար: Առայժմ ոչ մի տեղեկություն այն մասին՝ արդյոք այս փաստը որեւէ կապ ունի սերիալի հիմնական սյուժեի հետ:




























