Գիտնականների կատարած նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ կարելի է ծրագրավորել ուղեղը, որպեսզի այն ավելի օգտակար տարբերակներ ընտրի՝ առանց կողմնակի մասնակցության: Դա կարող է նաեւ օգնել տագնապի զգացողության, դեպրեսիայի եւ կախվածության դեմ պայքարում:

Ըստ Planet-today-ի, գիտափորձն անցկացրել են մակակների մասնակցությամբ՝ հատուկ սարքի օգնությամբ, որը որսացել է նրանց ուղեղի ազդակները: Կապիկներին 4 տարբեր լուսանկար են ներկայացրել, որոնց միջեւ կենդանիներն ընտրություն են կատարել տարբեր քանակությամբ հյութ ստանալուց հետո:

Առաջին շրջանից հետո լուսանկարների թիվը կրճատել են՝ հասցնելով երկուսի: Ուղեղի ազդակների շառավիղը նույնպես կրճատվել է եւ գիտնականները կարողացել են կանխագուշակել, թե որ լուսանկարը կընտրի կապիկը՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, թե որքան ժամանակ է կենդանին դրան նայում:

Որքան երկար է կապիկը մտածելու կարիք ունեցել ընտրություն կատարելու համար, այնքան նրա ուղեղն ավելի շատ ազդակներ է արձակել: Հիմա գիտնականները խնդիրն է՝ հասկանալ, թե ինչպես կարելի է ուղեղի ազդակը վերածրագրավորել այնպես, որպեսզի այն միշտ ընտրի այն տարբերակը, որն ավելի օգտակար կլինի օրգանիզմի համար: