Միլիարդատեր Ուորրեն Բաֆֆետի հետ բարեգործական լանչը ինտերնետային աճուրդում վաճառվել է 3,5 մլն դոլարով, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով The Wall Street Journal-ին:
Նշվում է, որ գնորդը գործարարի երկրպագուն է, որը ցանկացել է անհայտ մնալ:
Անցյալ տարի Բաֆֆետի հետ լանչը 2,3 մլն դոլարով վաճառվել էր չինական Da Lian Zeus Entertainment Company ընկերությանը:




























