Մարդիկ, որոնք սիրում են երեւակայել սոճու անտառում փարթամ բուսականության մեջ սեղան նստելու մասին, անպայման պետք է այցելեն Կոպենհագենում բացված Väkst անունով (թարգմանաբար՝ աճ) նոր ռեստորանը՚

Երկու հարկերում գտնվող ռեստորանն ունի ջերմոց՝ բազմաթիվ բուսատեսակներով, որոնք օգնում են քեզ զգալ այգու կենտրոնում։

Բարում ներկայացված են բացառապես եվրոպական գինիներ։ Väkst ռեստորանը շեշտը դնում է այգուց ստացված մթերքների վրա, հաղորդում է Kedem-ը։