Կիեւում «Հավասարության երթ» անունով գեյ-շքերթ կանցկացվի։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», գեյ-շքերթը սուր բանավեճ է առաջացրել ուկրաինական հասարակությունում։ Արեւմտյան դիվանագետները կոչ են անում երկրի իշխանություններին ապահովել շքերթի անցկացումը։
Միաժամանակ, Կիեւի բնակիչները ստորագրահավաք են նախաձեռնել՝ պահանջելով իշխանություններից արգելել այդ միջոցառման անցկացումը։ Դեմ են արտահայտվում նաեւ տարբեր կրոնների դավանող հավատացյալները։
Շուրջ 100 մարդ արդեն եկել է զբոսայգի, որտեղից պետք է մեկնարկի «Հավասարության երթը»։ Ակցիայի մասնակիցների շարքում շատ օտարերկրացիներ կան։ Երթի մասնակիցների ձեռքին ծիածանագույն դրոշներ եւ ԼԳԲՏ համայնքին աջակցող պաստառներ կան։
Ոստիկանները ուժեղացրել են հսկողությունը Կիեւի կենտրոնում։ Զբոսայգի թողնում են բոլորին, սակայն մանրամասն ստուգումից հետո։ Քաղաքի կենտրոնում շտապօգնության եւ հրշեջ մեքենաներ են կուտակված։




























