Կիեւի կենտրոնում ԼԳԲՏ հանրության ակտիվիստների կողմից կազմակերպված «Հավասարության երթը» անցել է առանց միջադեպերի, մասնակիցներն արդեն ցրվում են։
Ակցիան տեւել է մոտ կես ժամ եւ ավարտվել Լեւ Տոլստոյի հրապարակում։
Շքերթի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ հետեւյալ գրռումներով. «Մի վախեցիր ամեն ինչ փոխելուց», «ԼԳԲՏ իրավունքները մարդու իրավունքներ են»։ Նրանք վանկարկել են «Մարդու իրավունքներն ամեն ինչնց վեր են»։ Մայթերին կանգնած մի քանի մարդիկ բացականչել են՝ «ամոթ», բայց ոստիկանությունը նրանց հեռացրել է։
Իշխանությունները երթի ընթացքում անվտանգության ուժեղսցված հսկողություն են իրականացրել, որոշ փողոցներ ընդհանրապես փակվել են։




























