Բրյուսելում ոչ երկարատեւ բայց շատ հորդառատ անձրեւը հանգեցրել է ջրհեղեղի, մի շարք թունելներ մնացել են ջրի տակ։

Բրյուսելի թունելները գործում են գերբեռնված պայմաններում եւ քաղաքի կարեւոր ենթակառուցվածքներն են։ Մի քանի առանցքային թունելներ փակվել են վերանորոգման նպատակով, ուստի ջրհեղեղն էլ ավելի է սրել վարորդների ու քաղաքի իշխանությունների խնդիրները։

Բարեբախտաբար, դա տեղի է ունեցել գիշերը, երբ մեքենաների հոսքը զգալիորեն նվազում է։

Բրյուսելի հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է շուրջ 30 բրիգադների մասին, որոնք աշխատում են հեղեղումների հետեւանքների վերացման ուղղությամբ։

Ջրհեղեղը չի խոչընդոտել մետրոյի եւ վերգետնյա տրանսպորտի աշխատանքին։