Ամերիկյան Saltwater Brewery գարեջրագործարանն ուտելի օղակ է մշակել, որը վեց թիթեղյա տարաներ իրար է միացնում: Մշակման նպատակն է պաշտպանել ծովային կենդանիներին եւ թռչուններին, որոնք հաճախ խճճվում են սովորական պլաստիկե փաթեթավորման մեջ եւ զոհ դառնում:

Մշակողների խոսքով, «նոր փաթեթավորումը կարող է կենդանիների համար սնունդ դառնալ՝ նրանց սպանելու փոխարեն»: Օղակները պատրաստվում են ցորենի եւ գարու թափոններից, որոնք մնում են գարեջուր պատրաստելու ընթացքում:

Ըստ Kedem-ի, Ֆլորիդայում գտնվող գարեջրագործարանի ներկայացուցիչները հույս ունեն, որ իրենց մշակումը մյուս ընկերություններին նույնպես կմղի ուտելի եւ անվտանգ նյութեր օգտագործել արտադրանքի փաթեթավորման ժամանակ: