Մեծ Բրիտանիայում 96 տարեկանում մահացել է կատակերգակ կինոդերասան Նորման Ուիզդոմը, ով հռչակավոր էր դարձել նախորդ դարի 50-60-ականների էկրան բարձրացած «Միստեր Պիտկինը թշնամու թիկունքում» եւ «Միստեր Պիտկինը հիվանդանոցում» ֆիլմերի շնորհիվ:

Ուիզդոմը հայտնի էր նաեւ որպես սցենարիստ եւ պրոդյուսեր: Վերջին տարիներին նա մի քանի անգամ սրտի կաթված էր տարել: Դերասանը մահացել է Մեն կղզու ծերանոցում: