Լաս Վեգասի իշխանությունները պայթեցման միջոցով քանդել են Monaco Tower շենքը, որում տեղակայված էր լեգենդար Riviera հյուրանոց-խաղատունը: Այս մասին գրում է Lenta-ն:

Այն կառուցվել է 1955 թվականին եւ տասնամյակներ շարունակ քաղաքի ամենաշքեղ հյուրանոցներից էր համարվում: Չնայած դրան, նոր՝ ավելի հարմարավետ հյուրանոցների կառուցումը հանգեցրեց Riviera-ի վարկանիշի անկման:

2015 թվականի մայիսին քաղաքային իշխանությունները գնել են շենքն ու ծրագրել քանդել այն: