Քալիֆորնիայից Փիթ Շենը Airbnb ծառայությունում հայտարարություն է տեղադրել՝ բոլոր ցանկացողներին առաջարկելով գիշերել իր բենզալցակայանի խանութում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Mashable-ը:

Շենի խոսքով՝ իր լցակայանը լավ դիրք ունի, հենց ճանապարհի եզրին է, այդ պատճառով հյուրերից 50-90 դոլար է վերցնում մեկ գիշերվա համար: Գիշերելու ցանկություն ունեցողները պետք է ժամանեն երեկոյան ժամը 10-ից ոչ ուշ, իսկ հեռանան առավոտյան 5-ին:

Ընդ որում, ամերիկացուն չի մտահոգում հյուրերի համար քնելու տեղի բացակայությունը: Ասում է՝ նրանք կարող են տեղավորվել հատակին, իսկ որպես առավելություն՝ կարող են անվճար ուտել խանութում վաճառվող շոկոլադներն ու չիփսերը, ինչպես նաեւ գազավորված ըմպելիք խմել: Նա նաեւ զգուշացնում է, որ տեսահսկման խցիկները չի անջատում, այդ պատճառով հյուրերին խորհուրդ չի տալիս ռոմանտիկ երեկո կազմակերպել: