Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքում, որտեղ գիշերային ակումբում զանգվածային սպանդ էր տեղի ունեցել, հոգեբանական աջակցության ծրագրի շրջանակներում կաշխատեն ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի 12 շուն, գրում է The New York Times-ը:
Շները ուղեկցորդների հետ այցելել են հիվանդանոցներ եւ եկեղեցիներ, որտեղ նրանց հետ շփվել են զոհերի ընտանիքները, ահաբեկչությունից տուժածներն ու արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները: Կենդանիները K-9 Comfort Dogs թիմի կազմում են, որը ձեւավորվել է լյութերանական բարեգործական ֆոնդի աջակցությամբ:
Կազմակերպության նախագահ Թիմ Հեթցները պատմել է, որ շները թույլ են տալիս մարդկանց իրենց ապահով զգալ եւ վշտի րոպեներին թեթեւացնել սթրեսը:





























