Կիեւում վթարվել է Ադրբեջանի դեսպանատան մեքենան։ Espreso հեռուստաընկերության կայքը հայտնում է, թե վթարը եղել է չորս մեքենաների մասնակցությամբ։
Ադրբեջանի դեսպանատան «Օպել» մակնիշի մեքենան ետեւից բախվել է ՎԱԶ մակնիշի մեքենային եւ շրջվել է։ հարվածից ՎԱԶ-ը բախվել է եւս երկու մեքենայի։
Փրկարարները ջրել են ասֆալտը՝ թափված վառելիքի հրդեհումից խուսափելու համար։ Դեսպանատան մեքենայի ուղեւորին տեղում բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի հանգամանքները պարզվում են։































