Պատմության մեջ առաջին անգամ Իտալիայի մայրաքաղաքի քաղաքապետ է ընտրվել կին՝ «5 աստղերի շարժում» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ 37-ամյա Վիրջինիա Ռաջին, այս մասին են վկայում առաջին exit poll–երի արդյունքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կիրակի Հռոմում վարչական ընտրությունների երկրորդ փուլն է կայացել:

Իտալական հեռուստատեսությամբ հրապարակված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Ռաջին հավաքել է ձայների 64-68 տոկոսը ու միանշանակ առաջատար է Հավերժ քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում: Վերջնական տվյալները Իտալիայի ՆԳՆ-ն ավելի ուշ կհրապարակի, սակայն շատ դիտորդներ Ռաջիի հաղթանակը բացահայտ են համարում:

Հունիսի 5-ին վարչական ընտրությունների առաջին փուլում Ռաջին ստացել էր ձայների 35 տոկոսը: