ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Ջեն Շմիդթը 2500 դոլար տուգանք կվճարի թուրքամետ լոբբիստների ցուցաբերած իրավաբանական օգնությունը թաքցնելու համար։
Ամերիկայի թուրքական կոալիցիան աջակցել է Շմիդթին նրա կարիերայի հետ կապված մի քանի իրավական վեճերում։ Դաշնային ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Կոալիցիան 25 հազար դոլար տուգանք կվճարի, հայտնում է cincinnati.com–ը։
Դաշնային ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունվել է 5 տարի անց այն բանից հետո, երբ Շմիդթի ընդդիմադիր Դավիթ Գրիգորյանը նրա դեմ հայց էր ներկայացրել՝ մեղադրելով, որ Շմիդթոը նախընտրական արշավի ժամանակ գումար է վերցրել թուրքական ընկերություններից։
Շմիդթը հայտարարել էր, որ ինքն Ամերիկայի թուրքական կոալիցիային 42.812 դոլար է վճարել։ Սակայն Դաշնային ընտրական հանձնաժողովը նշել է, որ Շմիդթին ավելի քան 650 հազար դոլարի չափով իրավաբանական ծառայություններ են մատուցվել։
Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ այդ որոշմամբ վերջապես արդարություն է տեղի ունեցել։ Սակայն նա կոչ է արել չեղյալ հայտարարել Ամերիկայի թուրքական կոալիցիայի համար բարեգործական կազմակերպության կարգավիճակը, որը դիտավորյալ խախտում է ընտրարշավների ֆինանսավորման մասին օրենքը։





























