Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարգադրություն է ստորագրել  5 պետություններում՝ Հայաստանում, Եգիպտոսում, Շվեդիայում, Ֆինլանդիայում եւ Հնդկաստանում, Վրաստանի դեսպաններ նշանակելու մասին: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով նախագահի պաշտոնական կայքը:

Հայաստանում Վրաստանի դեսպան է նշանակվել Գեորգի Սագանելիձեն: Նա աշխատանքային կարիերան սկսել է 1988-ին Վրաստանի ԱԳՆ-ում: 2005-2008թթ. եւ 2013-2015թթ. աշխատել է Հայաստանում Վրաստանի դեսպանատանը:

Եգիպտոսում Վրաստանի դեսպան է դարձել Սլովենիայում եւ Սլովակիայում Վրաստանի նախկին դեսպան Ալեքսանդր Նալբանդովը: Շվեդիայում եւ Ֆինլանդիայում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչ է նշանակվել Ռուսաստանում նախկին դեսպան Մալխազ Կակաբաձեն:

Հնդկաստանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը կղեկավարի Եգիպտոսում Վրաստանի  նախկին դեսպան Արչիլ Ձուլիաշվիլին: