ՕՊԵԿ երկրների՝ նավթի վաճառքից ստացած եկամուտը 2015-ին 45.8 տոկոսով կրճատվել է։ Նրանք վաստակել են 518.2 մլրդ դոլար, եւ դա 2005-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է։
Եվ դա չնայած այն հանգամանքին, որ ՕՊԵԿ–ից նավթի արտահանումը 1.7 տոկոսով ավելացել է։ Բացարձակ թվերով արտահայտած՝ դա կազմում է օրական 23.6 մլն բարել։ Մեծացել է նաեւ արդյունահանումը՝ 3 տոկոսով եւ կազմել օրական 32.32 մլն բարել։

Բայց «սեւ ոսկին» գրեթե կրկնակի էժանացել է՝ 96.29 դոլարից դառնալով 49.49 դոլար։ Այսպիսով՝ ՕՊԵԿ երկրներում ընթացիկ գործարքների հաշվի դեֆիցիտ է ձեւավորվել 99.6 մլրդ դոլարի չափով։

Նախքան այդ ընթացիկ գործարքների հաշվի դեֆիցիտ էր գրանցվել 20 տարի առաջ, գրում է «Ռոսիյսկայա գազետա»–ն։

Անցյալ տարի արտահանման եկամուտներից գումար է վաստակել Սաուդյան Արաբիան՝ 157.9 մլրդ դոլար։ Հետո գալիս է Իրաքը՝ 54.4 մլրդ դոլար, ԱՄԷ–ն՝ 52.4 մլրդ դոլար։ ՕՊԵԿ երկրներից «ամենաաղքատը» Լիբիան է՝ 4.9 մլրդ դոլար։