Եվրոպական բորսային շուկաներում անկում է սկսվել Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո, որոնցով հայտնի է դարձել, որ երկիրը դուրս է գալու ԵՄ կազմից, փոխանցում է Gazeta–ն:
Միասնական եվրոպական EuroStoxx գործակիցը 9.06 տոկոսով անկում է ապրել ու կազմել 2762.76 կետ:
Բրիտանական FTSE100 գործակիցը անկում է ապրել 6.57 տոկոսով ու կազմել 5921.42 կետ:
Գերմանական DAX–ը կորցրել է 7.89 տոկոս ու կազմել 9447.74 կետ:
Ֆրանսիական CAC40 գործակիցը նվազել է 9.34 տոկոսով՝ հասնելով 4048.98 կետի:





























