Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում ԵՄ կազմից դուրս գալու հարցով կրկնակի հանրաքվե անցկացնելու մասին խնդրագիրն ավելի քան 1 մլն մարդ է ստորագրել։ Խնդրագիրը ստորագրել է 1 111 937 մարդ։

Որպեսզի խորհրդարանը քննարկի այն, խնդրագիրը պետք է 100 հազար ստորագրություն հավաքի։

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած հանրաքվեի արդյունքում ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթահարել են 16.7 մլն ձայնի շեմը:

Մեծ Բրիտանիայի դուրս կգա Եվրամիությունից՝ այդ միությունում 43 տարվա անդամակցությունից հետո: Բրիտանացիների 51.9 տոկոսը կողմ է քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, իսկ դեմ՝ 48.1 տոկոսը: Հյուսիսային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի քաղաքացիները կողմ են արտահայտվել ԵՄ կազմում մնալուն։