Ամերիկյան Վիսկոնսին նահանգում ամուսինները ոստիկանություն են զանգահարել եւ հայտարարել, որ կատուն իրենց պատանդ է վերցրել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Mirror-ը:

«Սա շատ տարօրինակ կհնչի, բայց մեր կատուն գժվել է եւ հարձակվել ամուսնուս վրա»,- ոստիկանին ասել է կինը՝ հետաքրքրվելով, թե ինչ կարելի է անել այդ իրավիճակում:

Դեպքի վայր ժամանած իրավապահները տարել են գազազած կենդանուն: Ամուսինները չեն տուժել:

2014 թվականին էլ ԱՄՆ-ում 4-ամյա Ջերեմի Տրիանտաֆիլոյի վրա հեծանիվով զբոսնելիս հարեւան շունը հարձակվել էր: Տղային օգնության էր հասել նրա կատուն եւ քշել հարձակվողին: