Լոնդոնում գեյ-շքերթի ժամանակ ոստիկանն իր սիրտն ու ձեռքն է առաջարկել իր ընկերոջը, հաղորդում է Informing-ը՝ վկայակոչելով CTV News-ը:
Սեռական փոքրամասնությունների ամենամյա շքերթը Լոնդոնում տեղի է ունեցել հունիսի 25-ին: Բազմության աչքի առջեւ, միջոցառման անվտանգությունն ապահովող ոստիկանը ծնկի է իջել իր ընկերոջ առջեւ եւ նրան առաջարկություն արել, որին անմիջապես դրական պատասխան է ստացել:
Երջանիկ տղամարդիկ դրանից հետո գրկախառնվել են եւ սկսել են համբուրվել: Ականատեսները սկսել են տեսանկարահանել տեղի ունեցողը եւ տեղադրել համացանցում: Հնարավոր է, շուտով այս զույգը իրենց ընկերներին հրավիրեն հարսանիքի:
Նույնասեռ ամուսնությունները Մեծ Բրիտանիայում թույլատրել են դեռեւս 2014-ին, իսկ դրանք օրինականացնելու մասին օրինագիծը խորհրդարանում քննարկվել է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնի նախաձեռնությամբ, ով, ի դեպ, օրերս հայտարարել է իր հրաժարականի մասին:




























