Top Gear հայտնի ավտոմոբիլային շոուն առանց հաղորդավարի է մնացել: Բրիտանացի լրագրող Քրիս Էվանսը հայտարարել է, որ հեռանում է շոուից:

Twitter-ի իր էջում Էվանսը գրել է, որ պարզվում է՝ իր ներդրած ջանքերը բավարար չէին, ինչի պատճառով որոշել է լքել Top Gear-ը: Նրա խոսքով, վերջին տարվա ընթացքում հրաշալի թիմի հետ է աշխատել: Լրագրողը գործընկերներին հաջողություն է մաղթել՝ նշելով, որ մտադիր է ռադիոյում սեփական շոուն ունենալ:

Սակայն չի բացառվում, որ Էվանսի որոշումը կապված է իր մասնակցությամբ սեռական սկանդալի հետ: The Sun-ի տվյալներով, նախկին գործընկերն Էվանսին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ: