BBC-ն հայտնել է մոնիտորինգի իր ծառայության արմատական կրճատման մասին, ինչի արդյունքում կկրճատվի առնվազն 98 աշխատատեղ` նրա անձնակազմի գրեթե մեկ երրորդը:

BBC-ն շարունակում է ծախսերի կրճատման քաղաքականություն իրականացնել, որի ընթացքում մոնիտորինգի ծառայությունը ստիպված կլինի իր բյուջեն նվազեցնել  4 մլն ստեռլինգով (5,2 մլն դոլար), հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Մոնիտորինգի ծառայությունը զբաղվում է 150 երկրում 100 լեզվով ԶԼՄ-ների նյութերին հետեւելով: Որոշում է ընդունվել կրճատել ծառայության աշխատանքի ծավալը:  

BBC-ի համաշխարհային ծառայությունը հայտնել է Աֆղանստանում մոնիտորինգի բյուրոյի փակման մասին: Նոր բաժանմունքներ կբացվեն Ստամբուլում եւ Երուսաղեմում:   

Բրիտանական բաժանմունքը տեղափոխվել է Ռեդինգից ոչ հեռու գտնվող Կավերշեմ-պարկի կալվածքից, որտեղ տեղակայված էր   1943 թվականից: Որոշ տեղեկությունների համաձայն, նոր ծառայությունը տեղակայված կլինի Կենտրոնական Լոնդոնում: 

Բի-ԲԻ-Սի-ի պաշտոնական հայտարարության մեջ ասված է, որ աշխատատեղերի կրճատման մասին արհմիությունների հետ բանակցությունները կսկսվեն մոտ ժամանակներս: 

Ներկայումս մոնիտորինգի ծառայությունում 320 մարդ է զբաղված: