«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանը «Առավոտ»-ին ասել է. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»  գործող օրենքով կանխամտածված սահմանվել են այնպիսի պայմաններ, որ «ավելորդ» տարրեր չհայտնվեն հեռուստատեսային ասպարեզում։ Ավելորդ կարող է լինել վերահսկողությունից դուրս գտնվող ցանկացած անձ, հեռուստատեսություն եւ նաեւ «Ա1+»-ը։ Չգիտեմ, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո՝ այս անգամ մրցույթներում վերաբերմունքն ինչպիսին կլինի, ու այդ որոշման տակից ինչպես են դուրս գալու։ Բայց որ հանգիստ մրցույթ չի լինելու՝ միանշանակ պարզ է»:  Նա նաեւ հարցազրույցի ընթացքում առաջարկել է, որ ժողովուրդը սատարի այն հեռուստաընկերությանը, որի գոյությունն անհրաժեշտ է համարում այս ոլորտում։