Walt Disney Studios-ի ֆիլմերը 2016 թվականին համաշխարհային կինովարձույթում վաստակել են 5,02 մլրդ դոլար: Նման ցուցանիշ է արձանագրվել ռեկորդային ժամկետում, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Deadline-ը:
Մասնավորապես «Առաջին վրիժառուն. Դիմակայություն»-ը ամբողջ աշխարհում ունեցել է 1,15 մլրդ դոլարի հասույթ, «Գազանանոց-քաղաք»-ը՝ 1,02 մլրդ, «Ջունգլիների գիրք»-ը՝ 936 մլն, «Դորիի որոնումներ»-ը՝ 643 մլն: Նախորդ ռեկորդը պատկանում էր Universal-ին. 2015 թվականին 5 մլրդ դոլարի նիշը հաղթահարվեց հուլիսի 17-ին «Յուրյան դարաշրջանի աշխարհները» ֆիլմի հասույթի շնորհիվ:
Ինչ վերաբերում է Disney-ին, ապա ստուդիան իր պատմության մեջ 5 մլրդ դոլար ցուցանիշի է հասնում երկրորդ անգամ (առաջին անգամ դա հաջողվել է անցած տարի): 2016 թվականին Disney-ը կթողարկի այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են «Փիթի վիշապը» (օգոստոսին), «Դոկտոր Սթրենջ» եւ «Մոանա» (երկուսն էլ կթողարկվեն նոյեմբերին), «Վտարված-Մեկը. Աստղային պատերազմներ. Պատմություններ» (դեկտեմբերին):





























