Կանադայում բուդդայական վանականները կենդանի օմարով ութ արկղ են ձեռք բերել, որոնք նախատեսված էին ռեստորաններին վաճառելու համար, եւ բաց են թողել տարբեր օվկիանոսներ: Այս մասին հայտնում է CBC News-ը:
Ազատագրված օմարները ընդհանուր կշռել են 270 կգ: «Հույս ունեմ, որ մենք գտել ենք այն վայրը, որտեղ տեղադրվում են օմարների թակարդները»,- ասել է վանականներից մեկը:
Նրա խոսքով՝ ակցիայի նպատակն այն է, որպեսզի հարուցի մարդկանց կարեկցանքը բոլոր կենդանի արարածների հանդեպ, ոչ միայն օմարների: «Մենք հարգում ենք այլ մարդկանց ընտրությունը եւ չենք ձգտում նրանց համոզել բուսակեր դառնալ»,- պարզաբանել է բուդդայականը:
Մինչեւ օմարներին բաց թողնելը վանականները կատարել են 20-րոպեանոց արարողություն, որն ուղեկցվել է աղոթքներով եւ երգեցողությամբ:





























