Առնվազն 11 բանտարկյալ է փախել Մեքսիկայի Կանկուն քաղաքի բանտից, հայտնում է El Sol de Mexico–ն։

Պարբերականի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 12-ին։ Բանտարկյալները կապել էին պահակին եւ ցատկելով ցանկապատի վրայով՝ փախել։
Նախնական տեղեկություններով՝ 2 բանտարկյալ դեպքի վայրից փախուստի է դիմել տաքսիով։ Իշխանությունները որոնում են նրանց։