ԱՄՆ Հոլոքոստի թանգարանն ու Առլինգտոնի ազգային գերեզմանատունը  Pokemon Go խաղի ֆանատներին կոչ են արել այդ հաստատություններում պոկեմոններ չորսալ։

Հոլոքոստի թանգարանի հասարակայնության կապերի բաժնի պետ Էնդի Հոլինգերի խոսքով՝ նացիզմի զոհերի հիշատակի հուշահամալիրում Pokemon Go խաղալն անպարկեշտ է։ Նա նշել է, որ թանգարանը փորձում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի  հաստատությունները հեռացնեն խաղ սխեմայից, հայտնում է CNN–ը։
Pokemon Go խաղի էությունն է պոկեմոններ փնտրել ամենաանհավանական վայրերում։