Բրիտանական արքայազն Հարրին ՄԻԱՎ-ի թեստ է անցել: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է թագավորական ընտանիքի Facebook-ի էջում:

Արքայազնը ՄԻԱՎ-ի առկայության արյան անալիզ է հանձնել, իսկ պատասխանը բացասական է եղել: Հարրին նշել է, որ պարզվում է՝ դա արագ է եւ դյուրին:

Այդ կերպ արքայազնը փորձում է մարդկանց համոզել ժամանակին թեստ անցնել՝ հետագայում բարդ արդյունքից խուսափելու համար: