Հարավային Կորեայի վարչապետ Հվան Գյո Անի վրա ձվեր են նետել Սոնջու գավառ կատարած այցի ժամանակ։ Տեղաբնակները վարչապետի  վրա նետել են ձվեր, ջրով լի շշեր եւ այլ առարկաներ, հայտնում է The New York Times–ը։

Բնակիչները բարձրաստիճան պաշտոնյային նման ընդունելության էին արժանացրել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ իշխանություններն ուզում են Սոնջուում նորագույն ամերիկյան հակահրթիռային THAAD համակարգ տեղադրել։