Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 14, ընդունել է Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:
Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ավանդական ջերմ եղբայրական հարաբերությունները եւ արդյունավետ համագործակցությունը։ Այդ առումով երկուստեք կարեւորվել է Հայաստանի նախագահի՝ Հունաստան կատարած պաշտոնական այցելությունը, դրա ընթացքում ձեռք բերված պամանավորվածությունների իրագործումը։
Դեսպան Տայիսը շնորհակալություն է հայտնել առաքելության ընթացքում արտգործնախարարության կողմից իրեն ցուցաբերված աջակցության համար։
Հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Տայիսին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը։





























