Իգդիրի նահանգի Թուզլուջայի շրջանը Հայաստանից բռնազավթելու 90-ամյակի առթիվ Թուզլուջայի քաղաքապետը մոտեցել է հայ-թուրքական սահմանի զրոյական կետին, աղավնիներ թռցրել եւ սպիտակ մեխակներ գցել Արաքս գետը:
Թուզլուջայի քաղաքապետը նշել է, թե նախկինում հայ եւ թուրք ժողովուրդները միասին խաղաղության մեջ են ապրել, սակայն այսօր Սփյուռքը ցանկանում է թշնամացնել եւ իրարից հեռացնել հայերին եւ թուրքերին:
Ըստ թուրք քաղաքապետի` իրենք կողմ են խաղաղությանն ու բարեկամությանը եւ պատրաստ են պահել իրենց մեկնած ցանկացած ձիթենու ճյուղ:
«Աշխարհի 4 կողմում խաղաղության հաստատման հույսով, մենք բաց ենք թողնում աղավնիներ, իսկ սահմանից անմիջապես այն կողմում գտնվող մեր հայ հարեւանների հետ բարեկամաբար եւ եղբայրաբար, տնտեսական, սոցիալական եւ մշակույթային զարգացման քայլերը համատեղ իրականացնելու համար այս մեխակները գցում ենք գետը»,-նշել է Թուզլուջայի քաղաքապետ Սաիթ Սեդրեթին Թյուրքանը:




























