Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրեն վիրավորելու մեղադրանքով ներկայացրած հայցերի հետ կապված հետքայլ է կատարել օրեր առաջ արած իր հայտարարությունից։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդընը հայտնել է, որ Էրդողանն արդեն հետ է վերցրել  ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցության անդամների դեմ ներկայացրած դատական հայցերը։  Սակայն Էրդողանը նախապես իր արած հայտարարությունից հետքայլ է արել՝ հրաժարվելով հետ վերցնել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամների դեմ ներկայացրած դատական հայցերը։

Նշենք, որ օրեր առաջ Էրդողանը հայտարարել է, թե տպավորված է, որ ամբողջ ժողովուրդը հեղաշրջման փորձի օրերին աջակցեցին իրեն, եւ ինքը իրեն անձնական վիրավորանք հասցրած գործիչների դեմ ներկայացրած դատական բոլոր հայցերը հետ է վերցնելու։