«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեեւ Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը ֆորմալ առումով իշխանությունների թեկնածուն է, սակայն ըստ ամենայնի աջակցությունը ավելի շատ հռչակագրային բնույթ է կրելու, եւ Բալասանյանը պետք է հույսը դնի իր թիմի եւ վարկանիշի վրա:

Ասվածի ապացույցն այն է, որ հայաստանյան իշխանությունների էլեկտորալ ամենաուժեղ ռեսուրսներից մեկը ՝ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղը աշխատում է ոչ թե Բալասանյանի, այլ նախկին ՕԵԿ-ական, այժմ վերածնված Հովհաննես Մարգարյանի համար, որը հանրապետության երկրորդ քաղաքում հայտնի է օգնություն կաթի փոշու գողության գործով:

Ըստ քաղաքում տարածված լուրերի, այդ ընկերության գլխավոր դեմքերը լինելու են Հովիկ Մարգարյանի ցուցակում: Դրանց թվում են իրացման գծով պետի տեղակալ Աղասի Ջանոյանը եւ Սերգեյ Ամիրբեկյանի խորհրդական Համիկ Պողոսյանը: Թերեւս զարմանալ պետք չէ քանի, որ Հայաստանում ամեն ինչ գլխիվայր շրջված է, եւ մենք ունենք ընդդիմություն, որին բացահայտ կերպով աջակցում է իշխանությունը»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում