Եթե Ադրբեջանում չեն խոսում տարածքային զիջումների մասին, անհասկանալի է՝ ինչո՞ւ պիտի Հայաստանը դա անի: Այս մասին օգոստոսի 4-ին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Հարցին՝ ի՞նչ փոխզիջումների մասին կարող է խոսք գնալ եւ դրա համար ի՞նչ է ակնկալվում հայկական կողմից, Քոչարյանը զարմանք է հայտնել, որ Հայաստանն այդ մասին ինչ-որ բան պետք է ասի, եթե Ադրբեջանն անգամ չի հիշատակում Լեռնային Ղարաբաղի տարածքները հանձնելու հնարավորության մասին:
«Ես հաշվետվություններում երբեք չեմ տեսել, որ ադրբեջանական մամուլն այդ մասին, օրինակ, նախագահին հարցնի: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նման հարցեր հնչեն մեզ մոտ»,- ասաց Քոչարյանը:
Շավարշ Քոչարյան. Եթե Ադրբեջանում չեն խոսում տարածքային զիջումների մասին, մենք ինչո՞ւ պիտի խոսենք





























