ՀՀ գխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարական է տվել։ Տեղեկությունը արդեն հաստատել է նաեւ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը։ Վերջինս Armlur.am-ին հայտնել է, որ Կոստանյանը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով։
Նշենք, որ Գեւորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել 2013-ի հոկտեմբերին: 2004-ից մինչ այժմ նա ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
2011-2013 թվականներին Կոստանյանը եղել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2008-2011-ին ՀՀ եղել է ՀՀ նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, 2006 – 2008-ին՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:





























